-
04.10.2020|
11:18
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից րոպեներ հետո նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»:
-
04.10.2020|
10:49
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:
-
04.10.2020|
10:10
Սերժ Թանկյանը Greek City Times-ին տված հարցազրույցում խոսելով թուրք-ադրբեջանական պատերազմի մասին նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի և Հայաստանի դեմ իրենց ագրեսիայում տարբեր մտադրություններ ունեն:
-
04.10.2020|
10:07
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանն Արցախում է։
-
03.10.2020|
22:22
Արցախի Հանրապետության դեմ սանձնազերծված ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զորակցության նամակներ են ստացվում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերից, տարբեր երկրների կրոնապետերից, ուղերձներ միջեկեղեցական կազմակերպություններից։
-
-
03.10.2020|
22:16
ԵՄ-ն պետք է դադարեցնի Թուրքիայի հետ ասոցացման բանակցությունները և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի Հունաստանի հետ ծովային վեճի, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հալածանքների պատճառով՝ ասել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
-
03.10.2020|
22:13
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ անգամ գրառում է արել սոցցանցերի իր էջերում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը` միջամտել դադարեցնելու հայերի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռամական գործողությունները:
-
03.10.2020|
22:04
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս պահին առաջնագծում է։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ իր հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
-
03.10.2020|
22:01
Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։